«Այդ պահին աշխարհն ու ժամանակը կանգ էին առել». Նիկ Եգիբյանը՝ 34-ամյակի, ամենաստացված ծննդյան օրվա և երազանքների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Այդ պահին աշխարհն ու ժամանակը կանգ էին առել». Նիկ Եգիբյանը՝ 34-ամյակի, ամենաստացված ծննդյան օրվա և երազանքների մասին




Իր գլխավոր երազանքի, ամենաստացված ծննդյան օրվա և ապագա ծրագրերի մասին BlogNews.am կայքի հետ զրույցում պատմել է երգիչ, երգահան Նիկ Եգիբյանը, ով այսօր՝ հունիսի 8-ին, նշում է իր 34-ամյակը:

Արտիսը հիշում է, որ ստացված ծննդյան օրեր շատ է ունեցել, բայց իր մեջ ամենից շատ տպավորվել է 32-ամյակը:

«2019-ի ծնունդս եմ շատ լավ հիշում ու երևի այդպես երբեք չէի ուրախացել: Ամենամտերիմ մարդկանցով էինք՝ մանկության ընկերներով, դասընկերներով, համալսարանական ընկերներով: Այդ պահին աշխարհն ու ժամանակը կանգ էին առել:

Հիմա, երբ նայում եմ այդ օրվա տեսանյութերը, ակամայից ժպտում եմ: Ցավոք, 2 տարում աշխարհն այնպես փոխվեց, որ ընկերներիցս շատերը ցրվեցին տարբեր մայցամաքներով ու երևի այդպիսի ծնունդ երբեք էլ չունենամ»,- կիսվում է Նիկը:

Երգիչը խոստովանում է, թե ծննդյան տորթի մոմերը փչելիս որն է լինելու իր երազանքը. «Խաղաղություն, առողջություն և որպեսզի ավելի շատ հղկվեն իմ բոլոր կարողություններն ու տաղանդները»:

Նիկը հավատացնում է, որ իր տարիքից չի սրտնեղում ու հավատացնում է, որ միշտ էլ իրեն ավելի երիտասարդացնելու փոխարեն հակառակն է արել:

Նիկը նաև հավատացնում է, որ եթե հնարավորություն ունենար իր կյանքում ինչ-որ բան փոխելու, միևնույն է, ոչինչ չէր փոխի:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում