Հերոս Արշակ Մելիքյանի որդին 1-ին անգամ «պապա» է ասում նրա նկարի առաջ. փոքրիկը ծնվել է հոր մահից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հերոս Արշակ Մելիքյանի որդին 1-ին անգամ «պապա» է ասում նրա նկարի առաջ. փոքրիկը ծնվել է հոր մահից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Համացանցում տարածվել է Արցախյան պատերազմի հերոս Արշակ Մելիքյանի որդու՝ Տիգրանի մասնակցությամբ տեսանյութը: Նա առաջին անգամ պապա է ասել: Տիգրանը ծնվել է հոկտեմբերի 10-ին՝ հայրիկի զոհվելուց հետո:

Արշակ Մելիքյանը Պռոշյան գյուղից էր: ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի կազմում ընդգրկվելով՝ նա պատերազմի առաջին իսկ օրերին ընկերների հետ մեկնել էր առաջնագիծ, մասնակցել Արցախի հյուսիսում գտնվող Վարնկաթաղի (Լուլասազ) ռազմավարական կարևոր նշանակության բարձունքի պաշտպանությանը, որտեղ և հերոսաբար զոհվել է։