Հայկական կողմը կրակ չի բացել. անհրաժեշտության դեպքում իրականացնում է միայն հակառակորդին հակազդելու գործողություններ. ՊՆ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայկական կողմը կրակ չի բացել. անհրաժեշտության դեպքում իրականացնում է միայն հակառակորդին հակազդելու գործողություններ. ՊՆ




Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տավուշի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. հայկական կողմը կրակ չի բացել և, ինչպես արդեն նշել ենք, անհրաժեշտության դեպքում իրականացնում է միայն հակառակորդին հակազդելու գործողություններ։