Ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է, որ ավարտում է մարզիկի պրոֆեսիոնալ կարիերան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է, որ ավարտում է մարզիկի պրոֆեսիոնալ կարիերան




Ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է, որ ավարտում է մարզիկի պրոֆեսիոնալ կարիերան։

Նա ֆեյսբուքյան իր էջում է նման գրառում արել հավելելով, որ երջանիկ է հնարավորություն է ունեցել բարձր պահել ՀՀ պատիվը համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարերում։ 

«Ահա և վերջ… Ցանկացած լավ բան մի օր ավարտվում է: Երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարերում հնչեցնել հայոց հիմնը և պարգևել ուրախության և հաղթանակի ակնթարթներ հազարավոր մեր հայրենակիցներին աշխարհով մեկ: Այդ զգացումն ուղղակի անկրկնելի է»,–գրել է Ջուլֆալակյանը` շնորհակալական խոսքեր հղելով բոլոր նրանց, որոնք իր կողքին են եղել։ 

Նա նաև նշել է, որ չարախոսներն ու վատաբանողներն էլ կեցցեն, քանի որ իրենց քայլերով և առողջության հաշվին մոտիվացրել են իրեն և տվել այն սպորտային ագրեսիան,որը երբեմն կարող էր պակասել: