«2020-2021 ատում եմ քեզ: Կարևոր լույս մարեց իմ կյանքում, հերթով մարում եք». Գայանե Ասլամազյանի գրառումը եղբոր հիշատակին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«2020-2021 ատում եմ քեզ: Կարևոր լույս մարեց իմ կյանքում, հերթով մարում եք». Գայանե Ասլամազյանի գրառումը եղբոր հիշատակին



Օրեր առաջ մահացել է հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանի եղբայրը։ Այս մասին պարզ էր դարձել դերասանուհու Ֆեյսբուքյան հրապարակումից, որի մեկնաբանություններում հետևորդները ցավակցել էին դերասանուհուն։ Ըստ մեկնաբանություններից մեկի՝ մահվան պատճառը կորոնավիրուսն է։

Հավելենք, որ վերջին տարիներին դերասանուհին բնակություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։


Այժմ Գայանե Ասլամազյանը սոցցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել հանգուցյալ եղբոր հետ և գրառում արել նրա հիշատակին:
«2020-2021 ատում եմ քեզ: Իմ կյանքում առանձնահատուկ, իմ ընկեր, եղբայր, հարազատ: Աշխարհս այլևս ամբողջական չէ: Լույսերի մեջ մնաս: Մի կարևոր լույս մարեց իմ կյանքում, հերթով մարում եք»,- գրել է նա: