«Ընկերների հետ շատ ավելի ուրախ է ճամփորդել, քան մենակ, սիրելիի հետ ճամփորդելուն շատ կողմ եմ, մնաց գտնենք նրան». Լյուսի Հայրապետյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ընկերների հետ շատ ավելի ուրախ է ճամփորդել, քան մենակ, սիրելիի հետ ճամփորդելուն շատ կողմ եմ, մնաց գտնենք նրան». Լյուսի Հայրապետյան




Այս անգամ Blognews.am-ի հետ իր ճամփորդական և կարևոր կյանքի դրվագներով կիսվեց մոդել, դերասանուհի, հաղորդավարուհի Լյուսի Հայրապետյանը:

Ամենաանփոխարինելի իրը ճամփորդության ժամանակ դա` անձնագիր, լողազգեստ, մաշկիս խնամքի միջոցներն ու բարձրակրունկներն են՝ անկախ տեղից:
Առիթը կգտնեմ հագնելու.


Կրկին կվերադառնայի մանկություն, պատանեկություն, 16 տարեկան... անցյալ

Մոլորակի ամենագեղեցիկ վայրերն են ինձ համար` Բալին, իմ Սյունիքն ու Արցախը՝ իրենց ամենահագեցած բնությունով, սիրուն տեսարանով լայն ու մեծ պատուհաններով լոգարանը...

Այս պահին մտքիս սրանք եկան))

Իհարկե կնտրեմ անվերջ ամառ ու ձմեռ: Որ միշտ լինեմ թաց ու արևոտ ու մուգ ու surf-ոտ, և կարողանամ ուզածս պահին snowboard-եմ ու ձյան տակ պարեմ...

Անպայման գեթ մեկ անգամ կթռչեմ ազատ անկումով, պարապլանով թռիչք կանեմ, կցատկեմ ինքնաթիռից, կբռնեմ շաաատ թույն ալիք-խողովակ (սերֆինգ) ու կսիրեմ վերջին ու իսկական սիրով...

Չեմ երազում որպես կանոն, բայց կարելի էր հայտնվել այնտեղ, որտեղ ինձ թաքուն քննարկում են: Բայց այ, եթե երազել, ապա կուզեմ, շատ կուզեմ հայտնվել այնտեղ, որտեղ որոշվում է մոլորակի հարցը, փոխվում են կյանքի տևողություններ, ճակատագրեր, հորինվում են համաճարակներ ու վտանգներ...
Նրանց մոտ, ովքեր կառավարում են մեզ ու մեր կյանքը՝ մեր կամքից անկախ...


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում