Նեյմարը՝ Մեսսիին․ Շնորհավորում եմ, եղբայր․ armsport.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նեյմարը՝ Մեսսիին․ Շնորհավորում եմ, եղբայր․ armsport.am




Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը շնորհավորել է «Բարսելոնայում» իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիին Ամերիկայի Գավաթը հաղթելու առթիվ։ Եզրափակչից հետո բրազիլացի ու արգենտինացի ֆուտբոլիստները գրկախառնվել ու զրուցել էին։ Այս մասին հայտնում է՝ armsport.am

«Ինձ համար ցավալի է պարտվելը։ Դեռ չեմ սովորել հաշտվել դրա հետ։ Պարտությունից հետո գնացի գրկելու պատմության մեծագույն խաղացողին, որ ես տեսել եմ՝ իմ ընկեր ու եղբայր Մեսսիին։

Տխուր էի, ու ասացի նրան․ «Գրողը տանի, դու ինձ հաղթեցիր»։ Ափսոս, որ ես պարտվեցի, բայց այս տղան հիասքանչ է։ Շատ եմ հարգում նրան այն ամենի համար ինչ արել է ֆուտբոլի ու հատկապես՝ ինձ համար։

Տանել չեմ կարողանում պարտվելը։ Բայց վայելիր տիտղոսը։ Ֆուտբոլը սպասում էր այս պահին։ Շնորհավորում եմ, եղբայր»,- գրել է Նեյմարը ինստագրամյան իր էջում։