Ինչքան հաջողակ ես, այնքան գորշություններն ուզում են փչացնել, կեղտոտել. Սուրեն Շահվերդյան-Մագա վեճը շարունակվում է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչքան հաջողակ ես, այնքան գորշություններն ուզում են փչացնել, կեղտոտել. Սուրեն Շահվերդյան-Մագա վեճը շարունակվում է




Ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վաղ մանկությունից, իմ ու ծնողներիս շրջապատում եղել են մարդիկ, որոնք հորս զբաղեցրած պաշտոնների ու թատրոնում մեծ հաջողությունների պատճառով չարությամբ էին լցված: Երբեմն բացահայտ էին ցույց տալիս, երբեմն հոդվածներ էին պատվիրում,որտեղ կեղտ էին շփում կամ տարածում էին ակնհայտ սուտ ու անհեթեթություն: Ոմանք ակնհայտ չէին անում, լուռ, իրենց մեջ էին պահում,բայց ես զգում էի նախանձի էերգիան,որովհետև հաջողակ ես, քո գործունեությունը պահանջարկ ունի ոչ միայն քո երկրում,այլև դրանից շատ հեռու: Իմ մանկոթյունից ոչինչ չի փոխվել, գորշ լուզերների բնությունը չի փոխվում դեպի լավը:

Հիմա իմ զավակներն են տարբեր ֆեյքերի կեղտոտ մեկնաբանություններ կարդում իմ մասին…Ուզում եմ ասել հետևյալը. ես վաղուց իմունիտետ ունեմ, և իմ հարազատներն ու մտերիմները հասկանում են,որ ինչքան հաջողակ ես լինում,այնքան գորշություններն ուզում են փչացնել, կեղտոտել: Ժամանակ մի վատնեք, ձեզնով զբաղվեք,փորձեք ձեր գործունեությամբ օգտակար լինել ձեր ընտանիքին ու հայրենիքին: Բոլորիդ լավ օր»: