Կրիշտիանու Ռոնալդուն՝ Եվրո-2020-ի լավագույն ռմբարկու - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կրիշտիանու Ռոնալդուն՝ Եվրո-2020-ի լավագույն ռմբարկու




Եվրո-2020-ի լավագույն ռմբարկու դարձավ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 4 խաղում (360 րոպե) խփել է 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ 36-ամյա ֆուտբոլիստը 5 գոլից 3-ը խփել է 11 մետրանոցից։

5 գոլ է խփել նաեւ Չեխիայի հավաքականի հարձակվող Պատրիկ Շիկը, որը մասնակցել է 5 հանդիպման (404 րոպե)։ Մրցաշարի կանոններով «Ոսկե խաղակոշիկին» արժանանում է այն ֆուտբոլիստը, որը ավելի շատ գոլային փոխանցում է կատարել։ Շիկն այս մրցաշարում ոչ մի անգամ գոլային փոխանցում չի կատարել։

5-րդ անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակցած Ռոնալդուն 14 գոլով ռեկորդակիրն է։

Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում Պորտուգալիան 0։1 հաշվով պարտվել էր բելգիացիներին։