Դերասան Ռաֆայել Երանոսյանի մեքենայից գողություն են արել. մանրամասներ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դերասան Ռաֆայել Երանոսյանի մեքենայից գողություն են արել. մանրամասներ




Հուլիսի 9-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

 «Ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 40-ամյա Ռաֆայել Երանոսյանը, որը հայտնել է, որ հուլիսի 6-ի ժամը 13։00-ից մինչև հուլիսի 8-ի ժամը 13։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի լուսարձակը լվանալու սարքը և անվահեծի կափարիչը գողացել են»,–գրում է կայքը։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Կայքի տեղեկություններով՝ խոսքը հայտնի դերասան Ռաֆայել Երանոսյանի մասին է, որը նաև Երևանի կամերային թատրոնի դերասաններից է։