Ադրբեջանը հրապարակել է ևս 2 հայ գերիների անուններ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադրբեջանը հրապարակել է ևս 2 հայ գերիների անուններ


Այսօր՝ հուլիսի 14-ին, Յասամալի շրջանի դատարանում շարունակվում է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի և Ալյոշա Արամայիսի Խոսրսվյանի դեմ քրեական գործով դատավարությունը: Բաքուն նրանց մեղш դրում է Արցախյան առաջին պատերազմի ընթացքում «ադրբեջանցի գերիներին խոշտանգելու և այլ ծանր հանցш գործություններ կատարելու համար» (չակերտները-Խմբ.):

Ինչպես դատարանի դահլիճից հայտնում է haqqin.az-ի թղթակիցը, Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ կայացած նիստում դատախազը մեղադրյալների համար պատիժ է խնդրել:

Հիշեցնենք, որ Լյուդվիգ Մկրտչյանին և Ալյոշա Խոսրովյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113 (խոշտանգում), 115.2 (պատեր шզմի օրենքների և սովորույթների խախտում), 279.1 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծում), 318.2 (պետության սահմանի ապօրինի հատում) հոդվածներով: