Աստղագուշակ՝ հուլիսի 15-ի համար
Խոյ:
Բարդ օր է սպասվում: Կարճ ժամանակահատվածում նպատակներին հասնել չի հաջողվի: Որոշ Խոյեր կկորցնեն սկսած գործերի հանդեպ հետաքրքրությունը՝ գիտակցելով, որ մոտ ապագայում դրանք ավարտին հասցնել չի ստացվի: Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ, ձեր ցանկացած քայլը կքննադատեն, անվերջ կհիշեցնեն նախկինում թույլ տված սխալների մասին:
Ցուլ:
Ցուլ:
Հրաշալի օր է ձեր մտահաղացումները, անձնական կամ գործնական բնույթի ծրագրերն իրականացնելու համար: Այսօր ամենուր հաշտարարի դեր կկատարեք: Գործընկերներին, հարազատներին զերծ կպահեք ամեն տեսակ կոնֆլիկտներից: Օգնելով բոլոր նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել՝ ինքներդ հոգեկան հանգստություն ձեռք կբերեք
Երկվորյակ:
Երկվորյակ:
Հնարավոություն կունենաք լուծել, վերջերս անհանգստացնող ,անձնական, գործնական բնույթի մի շարք հարցեր: Հնարամտությունը, հետաքրքիր լուծումներ գտնելու ունակությունն՝ այսօր շատ իրավիճակներում կօգնեն ձեզ: Բարեհաջող օր է բոլոր նրանց համար, ովքեր ստեղծագործական գործունեությամբ են զբաղվում:
Խեցգետին:
Խեցգետին:
Օրվա սկզբում կարող է թվալ, թե ամբողջ աշխարհը ձեր դեմ է, սակայն ընթացքում բոլոր խնդիրները կհարթվեն, կհաջողվի շրջապատի հետ լեզու գտնել: Գործնական հետաքրքիր առաջարկներ կստանաք, գործարքներ կկնքեք, որոնք շահեկան կլինեն: Հրաշալի օր է խոշոր գնումներ կատարելու համար:
Առյուծ:
Առյուծ:
Բարեհաջող օր է սպասվում: Հաջողությամբ ավարտին կհասցնեք բոլոր գործերը, կզբաղվեք այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Նոր ծանոթություններ կհաստատեք: Գործընկերների հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը ձեռքից բաց չեք թողնի: Գործի կդնեք ձեր հմայքը, հաճոյախոսություններ կշռայլեք, ճիշտ ժամանակին օգնության ձեռք կմեկնեք:
Կույս:
Կույս:
Ֆինասական հարցերում չարժե ռիսկի դիմել: Փորձված միջոցներ կիրառեք, հաշվի առեք շրջապատի մարդկանց փորձը, հետևեք խորհուրդներին, զերծ մնացեք չմտածված քայլերից: Եթե անկեղծ լինեք և վստահեք մտերիմներին, ապա վերջիններս կօգնեն շատ հարցերի պատասխաններ գտնել:
Կշեռք:
Կշեռք:
Թեև օրվա ընթացքում նշանակալի իրադարձություններ, լուրջ փոփոխություններ չեն լինի, այնուամենայնիվ, հաճելի պահեր կստեղծվեն: Չեք կորցնի լավատեսությունը, ուրախանալու համար նորանոր առիթներ կգտնեք:Այսօր շատերը կցանկանան մտերմանալ ձեզ հետ, բարեբախտաբար,ընտրության հնարավորություն կունենաք:Ինքներդ կորոշեք, թե ում հետ արժե շփվել ,իսկ ում հետ՝ ոչ:
Կարիճ:
Կարիճ:
Հաճելի և արդյունավետ օր է սպասվում: Եթե աշխատելու մեծ ցանկություն ունեք, ապա անմիջապես գործի անցեք, այսօր կարող եք շատ բան հասցնել: Ձեր կայացրած ոչ ստանդարտ որոշումները ճիշտ են: Փորձեք հետևել ներքին ձայնի հուշումներին: Անգամ եթե ստիպված լինեք ծայրահեղ քայլերի դիմել, իրադարձությունների հետագա զարգացումը կապացուցի, որ ճիշտ եք գործել:
Աղեղնավոր:
Աղեղնավոր:
Օրվա առաջին կեսը հարմար է գնումներ կատարելու, գործարքներ կնքելու համար: Զբաղվեք այն ամենով , ինչը հոգեհարազատ է և հետագայում չեք զղջա:Կարող եք որոշումներ կայացնել աշխատանքին վերաբերող մի շարք հարցերում, քննարկել գործունեության ոլորտը փոխելու հնարավորությունները:
Այծեղջյուր:
Այծեղջյուր:
Օրվա առաջին կեսին ոչինչ մի ձեռնարկեք: Հնարավորության դեպքում, հետաձգեք բոլոր բարդ գործերը: Միևնույն է կենտրոնանալ չի ստացվի,իսկ վրիպումներ թույլ տալու վտանգը մեծ է: Հետագայում կկարողանաք լրացնել բացթողումները, կհաղթահարեք ընթացիկ հարցերը, գլուխ կհանեք բոլոր բարդ խնդիրներից:
Ջրհոս:
Ջրհոս:
Օրվա առաջին կեսն այնքան էլ արդյունավետ չէ, հետևաբար առավոտյան կարող եք քնել որքան ուզում եք: Իսկ արդեն օրվա երկրորդ կեսին, հնարավոր են մի շարք հետաքրքիր իրադարձություններ: Կհանդիպեք մարդկանց, ովքեր մեծ արժեք ունեն ձեզ համար: Նրանց հետ հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ:
Ձկներ:
Ձկներ:
Այսօր որքան էլ մեծ է գլխապտույտ արկածներին, էքստրեմալ զվարճանքներին տրվելու գայթակղությունը, փորձեք զերծ մնալ այդ ամենից: Զբաղվեք թեկուզ ոչ այնքան հետաքրքիր, սակայն անվտանգ գործերով: Մտերիմներն այսօր ձեր ուշադրության կարիքը շատ ունեն, փորձեք ժամանակ գտնել նրանց համար: