«Մինչ օրս Հայաստանն Ադրբեջանից վերադարձրել է 104 գերի». Փաշինյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մինչ օրս Հայաստանն Ադրբեջանից վերադարձրել է 104 գերի». Փաշինյան




Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մինչ օրս Հայաստանն Ադրբեջանից վերադարձրել է 104 գերի:

«Մենք շարունակելու ենք աշխատել մեր բոլոր ռազմագերիների ուղղությամբ, Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորման, սահմանների սահմանազատման ու սահամանգծման աշխատանանքերը, տարածաշրջանային կոմունիկացիենրի բացումը եղել են, կան ու լինելու են մեր առաջնահերթությունների շարքում», - ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը ոչ միայն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլ նաև փորձում է խաթարել հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշարջափակման գործընթացը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությամբ նախատեսված խաղաղ բանակցություներն ու տարածաշրջանային կայունությունն ընդհանրապես:


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։