Ո՞վ է Սոնա Ռուբենյանի նշանածը, ի՞նչ լուսանկարներ է հրապարակում, և ե՞րբ է տեղի ունենալու հարսանիքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ո՞վ է Սոնա Ռուբենյանի նշանածը, ի՞նչ լուսանկարներ է հրապարակում, և ե՞րբ է տեղի ունենալու հարսանիքը




Ինչպես արդեն տեղեկացրել է, որ Սոնա Ռուբենյանն օրերս նշանադրվել է:

Սոնա Ռուբենյանի սիրելին՝ Էմիլ Դանիելյանը, Սոնայից գաղտնի կազմակերպել էր ամեն ինչ և Սոնային անակնկալի բերել՝ առաջարկություն անելով:

Ինչպես սպասելի էր, Սոնան դրական պատասխան էր տվել:

Մեր ունեցած տեղեկություններով՝ կազմակերպչական հարցերով օգնել է Գարիկ Պապոյանը:

Ըստ լուրերի՝ Էմիլը մարզիչ է, նախկինում զբաղվել է գեղասահքով, մայրը նույնպես առնչություն ունի գեղասահքի հետ:

Սոնան և Էմիլը ծանոթացել են ֆիթնես ակուբներից մեկում, որտեղ Սոնան հաճախում էր որպես այցելու:

Հետևելով Էմիլի էջին՝ նկատելի է, որ Էմիլն ակտիվ չէ համացանցում, մի քանի լուսանկարներ է հրապարակել, որոնք հիմնականում Սոնայի հետ են: