«Իմ կյանքը հիմնովին փոխվեց». «Նեմրա» խմբի մենակատարը՝ ապագա ծրագրերի և իր ծննդյան օրը չսիրելու պատճառների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Իմ կյանքը հիմնովին փոխվեց». «Նեմրա» խմբի մենակատարը՝ ապագա ծրագրերի և իր ծննդյան օրը չսիրելու պատճառների մասին




«Շուտով կներկայացնենք նոր տեսահոլովակներ և կհայտարարենք նոր համերգների մասին, այս ամենը դեռ մշակման փուլում է, մոտ ապագայում կուրախացնենք մեր հանդիսատեսին»,- BlogNews.am կայքի հետ զրույցում պատմում է «Նեմրա» խմբի մենակատար Վան Եղիազարյանը՝ խոսելով նախորդ տարվանից հետաձգված ծրագրերի, դժվար տարուց հետո մնացած սպիների և իր գալիք ծննդյան օրվա մասին

Չնայած 2020 թվականի նետած բոլոր մարտահրավերներին՝ «Նեմրա»-ն մեծ ջանքերի շնորհիվ, այդ դժվարին ժամանակաշրջանում կարողացավ ակտիվ լինել և տեսահոլովակներ, երգեր և օնլայն համերգներ կազմակերպել հանդիսատեսի համար: Իսկ բոլոր չեղարված ծրագրերը կապված էին երկրից դուրս համերգների հետ, որոնք անհնար էր իրականացնել համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով:

Անդրադառնալով անցյալին՝ Վանը պատմում է, որ վերջին 3 տարիները լի են եղել դժվարություններով:
«Անկեղծ ասած, այս վերջին երեք տարիներին իմ կյանքը հիմնովին փոխվեց: 2018 թվականի առաջին մասն սկսվեց մեր խմբի մեծ և աննախադեպ վերելքով, բայց ավարտվեց մեր ընտանիքում անձնական մեծ դժբախտությամբ, այդ ամենից դեռ ուշքի չեկած, պատահեց ամբողջ աշխարհի համար այդ քաոսը՝ քովիդի տեսքով, իսկ հետո սարսափելի պատերազմը: Այս ամենից հետո ես բացարձակ այլ կերպ սկսեցի մոտենալ կյանքին ու ամբողջովին փոխվեցին պատկերացումներս, շատ հարցերի սկսեցի այլ կերպ նայել, և կարծես ոչ թե անցել է երեք տարի, այլ տասը տարուց ավելի»,-ասում է նա:

Շուտով Վանի ծննդյան օրն է: Արտիսը կիսվում է, որ հիմնականում փորձում է շրջանցել այդ օրը: «Ավելորդ լարվածություն է ինձ համար, սիրում եմ շնորհավորանքներ ստանալ, սիրում եմ այդ պահը, երբ մարդիկ, ում հետ տարիներով կապ չեմ ունեցել, կարող են հիշել, շնորհավորել, բայց միջոցառում անել ծնունդիս կապակցությամբ չեմ սիրում: Իմ ամենաստացված ծննդյան օրը «Նեմրա»-ի առաջին համերգն էր 2013 թվականին, այդ օրը առաջին անգամ նվագեցինք 1.5 ժամ ծրագրով մեկ ամբողջական համերգ և դա ամենատպավորիչ ծնունդս էր»:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում