Մահացել է ռուս երաժիշտ եւ դերասան Պյոտր Մամոնովը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացել է ռուս երաժիշտ եւ դերասան Պյոտր Մամոնովը




Մոսկվայում 70 տարեկան հասակում մահացել է դերասան, պոետ եւ երաժիշտ Պյոտր Մամոնովը՝ «Звуки Му» ռոք խմբի մենակատարն ու հիմնադիրը։ Նա կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով գտնվում էր հիվանդանոցում։

Հուլիսի 1-ին կորոնավիրուսով հիվանդ երաժիշտին վերակենդանացման բաժանմումք էին տեղափոխել, ավելի ուշ միացրել էին թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Արտիստի կնոջ խոսքով՝ բժիշկները նրա վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր։

Մամոնովի ծանր վիճակի մասին տեղեկությունների հայտնվելուց առաջ նրա անունը մամուլում շրջանառվել էր այս տարվա մարտին, երբ նրա կինն ու մենեջեր Օլգա Մամոնովան դիմել էր Պյոտր Նիկոլաեւիչին Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում տրամադրելու համար։ Այդ ժամանակ Պետական դուման մշակույթի կոմիտեի նախագահի տեղակալ Վլադիմիր Բորտկոյի շուրթերով Մամոնովի կնոջը խորհուրդ էր տվել «հանգստանալ»։ Արտիստը կոչումն այդպես էլ չի ստացել։


Լուսանկարը՝ «ՏԱՍՍ»