Դերասանուհի Ջուլիա Եղշատյանը՝ նշանադրվել է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դերասանուհի Ջուլիա Եղշատյանը՝ նշանադրվել է




Դերասանուհի Ջուլիա Եղշատյանը եւ նրա ընտրյալը՝ Տիգրանը, նշանադրվել են: Այս մասին հայտնել է Ջուլիան։

Ջուլիան նշել է, որ պատկերացում չի ունեցել, որ իր հերթական այցելությունը Դիլիջան անմոռանալի էր դառնալու:


«Տիգրանը եւ իր ընկեր Դավիթ Բաբայանը, որը եւս լուսանկարիչ է, ինձ ասել էին, թե գնում ենք Սեւան եւ Դիլիջան՝ լուսանկարվելու: Նրանք ամեն բան այնքան ճիշտ էին ծրագրել, որ ես ոչինչ չկասկածեի: Այդպես, գնացինք Սեւան, որտեղ Դավիթը մեզ լուսանկարեց, այնուհետեւ՝ Դիլիջան, որտեղ էլ ինձ սպասում էր այն անակնկալը, որը ես երբեք չեմ մոռանա: Աչքերս փակ բարձրացրին սարը, որտեղ ես ունեցա իմ կյանքի ամենաերջանիկ օրը»,-պատմում է նա՝ վստահեցնելով, որ մինչեւ վերջին պահը չի կռահել, թե ինչ է իրեն սպասվում:

Ինչ վերաբերում է ամուսնությանը՝ այն սարերի հետեւում չէ.


«Հստակ ծրագրեր դեռ չկան, սակայն հարսանիքը սարերի հետեւում չէ: Մենք արեցինք մեր առաջին լուրջ քայլը՝ նշանվեցինք, հաջորդ քայլն ամուսնությունն է, որը, սակայն, դեռ հստակ չգիտենք՝ երբ կլինի»,-նշեց դերասանուհին: