Մեսին համաձայնել է «Բարսելոնայում» աշխատավարձի 50 տոկոսով կրճատմանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մեսին համաձայնել է «Բարսելոնայում» աշխատավարձի 50 տոկոսով կրճատմանը




«Բարսելոնան» ու Լիոնել Մեսին պայմանավորվել են նոր պայմանագիր ստորագրել, հայտնում է Diario Sport-ը:

Ավելի վաղ արգենտինացին և կատալոնական ակումբը պատրաստվում էին երկու տարվա պայմանագիր կնքել, բայց Մեսին հայտարարել էր, որ ինքն իր մեջ ուժ է զգում «Բարսելոնայում» ավելի երկար խաղալու համար, քան թիմի ներկայացուցիչներն էին պայմանավորվել, ուստի կողմերը կստորագրեն հնգամյա պայմանագիր:

Հաղորդվում է, որ վեց «Ոսկե գնդակի» մրցանակակիրը համաձայն է աշխատավարձի 50 տոկոսով կրճատմանը: Արգենտինացին հասկանում է, որ «Բարսելոնան» ֆինանսական դժվար ժամանակներ է ապրում, ուստի նա ընդունել է կատալոնացիների առաջարկած պայմանները:

Մեսին կարծում է, որ աշխատավարձի կրճատումը պետք է օրինակ հանդիսանա իր թիմակիցների համար: Այժմ Բարսելոնայի փաստաբաններն ու խորհրդատուները վերջնական տեսքի են բերում պայմանագրի վերջին մանրամասները: Սպասվում է, որ կատալոնական ակումբը հուլիսի վերջին պաշտոնապես կհայտարարի Լիոնել Մեսիի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին: