Լյուսի Հայրապետյանը՝ իր եւ Ալեքսանդր Բաբասյանի հարաբերությունների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լյուսի Հայրապետյանը՝ իր եւ Ալեքսանդր Բաբասյանի հարաբերությունների մասին




Մոդել-դերասանուհի Լյուսի Հայրապետյանն օրերս Instagram-ի էջում լուսանկար էր հրապարակել, որում դերասան Ալեքսանդր Բաբասյանի հետ է: Չնայած լուսանկարին կից բնութագրում Լյուսին նշել էր, որ ինքն ու Ալեքսանդրը հերթական աշխատանքային համագործակցությունն են ունեցել, համացանցում լուրեր տարածվեցին մոդելի ու դերասանի հնարավոր սիրավեպի մասին: Թեման պարզաբանելու նպատակով NEWS.am STYLE-ը կապ հաստատեց Լյուսիի հետ: Մոդելը նշեց, որ բարկացած է իր անվան շուրջ տարբեր կայքերում եւ հարթակներում պտտվող բամբասանքներից, որոնք անհիմն են ու ճշտված չեն անձամբ իրենից.

«Ես, ուղղակի, ապշում եմ որոշ անորակ եւ ոչ պրոֆեսիոնալ կայքերից, որոնք անգամ կայք կոչվելու իրավունք չունեն, որոնք առանց մարդու հետ զրուցելու, առանց որեւէ հիմք ունենալու, մեկ այլ կայքում ինչ-որ բան տեսնելով եւ դա սխալ՝ իրենց ցանկացած ձեւով շարադրելով, գրում են նյութեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Սաշի հետ մենք երկար տարիների ընկերներ ենք՝ դեռեւս այն ժամանակվանից, երբ նա ամուսնացած էր Լիլիթի հետ, որին ես շատ հարգում ու սիրում եմ: Կատարյալ հիմարություն է իմ ու նրա անվան շուրջ ինտրիգ ստեղծելը, քանի որ նկարը հրապարակելիս ես նշել եմ, որ մենք նկարահանումներ ենք ունեցել միասին: Նկարահանվել ենք գովազդում, եւ այդ նկարը հենց աշխատանքային ընթացքից է: Շատերը հարցնում են՝ գուցե անցյալո՞ւմ է ինչ-որ բան եղել, ես կպատասխանեմ, որ ոչ, չի եղել նման բան: Ես Սաշին շատ լավ ճանաչում եմ, գիտեմ նրա եղբորը, երկար տարիներ միասին ենք աշխատել: Պարզապես շատ հարազատ մարդ է ինձ՝ այդքան բան»:

Մոդելն անդրադարձավ նաեւ իր եւ Արամեի համատեղ լուսանկարի հրապարակումից հետո շրջանառվող խոսակցություններին (Լյուսին լուանկարին կից խոստովանել էր, որ պատանեկության տարիներին սիրահարված է եղել արտիստին) եւ իր մյուս հարցազրույցների սխալ մեկնաբանմանը.

«Արամեի մասին գրառումն այն մասին էր, որ ես հանդիպել էի իմ պատանեկության սիրուն, որովհետեւ ժամանակին ես Արամեով ապրում էի, ու ինչպես պարզ դարձավ հրապարակման մեկնաբանություններից՝ ինձ պես շատ աղջիկներ եւս, ու դա, բնականաբար, այլ բան չի նշանակում:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում