Ծառայակցի արձակած կրակոցից 20 տարեկան զինծառայող է մահացել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ծառայակցի արձակած կրակոցից 20 տարեկան զինծառայող է մահացել



Ծառայակցի արձակած կրակոցից 20 տարեկան զինծառայող է մահացել։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

«Հուլիսի 16-ին` ժամը 21:40-ի սահմանում, մարտական հերթապահության կրման ընթացքում զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված շարքային Արթուր Խաչատուրի Ղազարյանը»,– նշված է հաղորդագրության մեջ:

 Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն: Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: