Ո՞վ է Շուշիի անկման գլխավոր պատասխանատուն. ԱԱԾ ՊՍՄ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ո՞վ է Շուշիի անկման գլխավոր պատասխանատուն. ԱԱԾ ՊՍՄ




ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

««ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՄԵԶ ԿՕԳՆԻ»

Ադրբեջանական ԶԼՄ-ները լայն ուշադրություն դարձրեցին իրենց երկրում հավատարմագրված դեսպանական կորպուսների ներկայացուցիչների հուլիսի 9-10-ի այցելությանն Արցախի օկուպացված տարածքներ՝ հարկադրված արձագանգելքով, թե ինչու նրանց թվում չէին Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի՝ Մինսկի խումբը կազմող միջնորդ երկրների պատվիրակությունները։

Խնդրին խստագույն դատապարտման անդրադարձով չհապաղեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի ԱԳՆ մակարդակով արձագանքը եղել է միայն հուլիսի 13-ին։ Չքննարկելով այդ արձագանքների ժամանակին կամ ուշացած լինելը՝ ուզում ենք հարց տալ՝

-մոռացել ե՞նք արդեն ինչ պայմաններում Շուշին հանձնվեց թշնամուն,

-ինչո՞ւ բաց թողնվեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից դեռևս հոկտեմբերի 19-ին արված հրադադարի պայմանագիր կնքելու հնարավորությունը, որի արդյունքում հնարավոր կլիներ փրկել առնվազն երկու հազար զինվորի կյանք,

-ո՞վ է Շուշիի անկման գլխավոր պատասխանատուն,

– Շուշիի ընկելու դեպքում ո՞վ պիտի իրեն գլխից խփեր ու մինչև հիմա չի արել խոստացածը,

-ինչո՞ւ մինչև այժմ ոչ մի բարձրաստիճան զինվորական պատասխանատվություն չի կրել Արցախի տարածքի շուրջ 75 տոկոսի հանձնման համար։

Մեզ համար, մեր ուժերի շրջանակում լուծելիք գլխավորը թողած՝ արդյո՞ք չենք ընկել մանրուքների հետևից, դատապարտում ենք դեսպանատների ու դեսպանների, որոնց երկրներն ամբողջ պատերազմի ընթացքում ծպտուն իսկ չհանեցին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի, դրա շրջանակներում իրագործած վայրագությունների մասին՝ հանցավոր անփութությամբ ներելով անգամ այն, որ ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից մարտնչում էին ահաբեկիչները։