Արթուր Ալեքսանյան․ Երեւի հիմա ավելի հանգիստ եմ, քան Ռիոյի Օլիմպիական խաղերից առաջ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արթուր Ալեքսանյան․ Երեւի հիմա ավելի հանգիստ եմ, քան Ռիոյի Օլիմպիական խաղերից առաջ




Հաջողությունս կրկնելու պատասխանատվություն եմ զգում, պարտավոր ենք մեր երկրի պատիվը բարձր պահել: Տոկիո-2020-ի մասին խոսելիս միանգամից պատկերացնում եմ օլիմպիական ոսկե մեդալը: Ցանկանում եմ դառնալ կրկնակի օլիմպիական չեմպիոն:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի եւ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

«Շատ պարտավորեցնող է, երբ բոլորն ինձանից միայն հաղթանակներ են ակնկալում: 

Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ 20 տարեկան էի՝ դեռ երիտասարդ: Նոր էի մտել մեծահասակների կազմ: Փորձի պակաս կար այդ ժամանակ, բայց արդեն հասցրել էի մեծահասակներում մասնակցել Եվրոպայի, աշխարհի առաջնություններին: Թերեւս փորձի պակասն էր, որ ինչ-ինչ պատճառներով ինձ մոտ չստացվեց մի գոտեմարտ եւ դարձա Լոնդոն-2012-ի բրոնզե մեդալակիր:

Ռիոյի Օլիմպիական խաղերում արդեն ավելի հասուն էի, փորձված եւ ամեն ինչ ինձ մոտ լավ ստացվեց: Իմ երրորդ Օլիմպիական խաղերին տրամադրված եմ լավ: Ավելի մեծ փորձ եմ ձեռք բերել մինչ այս: Գնում եմ հաղթանակի հետեւից, իսկ թե ինչպես կստացվի, ժամանակն ու գորգը ցույց կտան: Հոգեբանորեն պատրաստ եմ: Երեւի հիմա ավելի հանգիստ եմ, քան Ռիոյի Օլիմպիական խաղերից առաջ:

Երբ ինձ մոտ Տոկիոյի Օլիմպիական խաղերից են խոսում, միանգամից պատկերացնում եմ Տոկիոյի ոսկե մեդալը: Պատասխանատվությում եմ զգում՝ հաղթանակս կրկնել: Լարվածություն մրցումների օրերին կարող է մի քիչ լինել, առանց դրա անհնար է»,- ասել է Արթուր Ալեքսանյանը: