Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հուլիսի 19-ից 25-ը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հուլիսի 19-ից 25-ը




ԽՈՅԵՐ

Խոյերը կհասկանան իրենց սիրելիներին կես բառից: Նրանք ներդաշնակ տրամադրվածություն կունենան եւ կարող են զգալ միմյանց:

ՑԼԵՐ

Իրենց հարաբերություններում Ցլերը կարող են պատասխանատու քայլի դիմել: Հնարավոր է, որ անձնական կյանքում որեւէ գլոբալ փոփոխություն է հասունացել, հնարավոր է նաեւ, որ Ցլերը ցանկանում են դրանք նոր մակարդակի հասցնել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Նույնիսկ եթե Երկվորյակները ընտելացել են նրան, որ սիրո հարցերում կարեւոր քայլերը միշտ իրենց փոխարեն կատարում են ընտրյալները։ Նրանք ստիպված կլինեն հանդես գալ որպես նախաձեռնող կողմ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Խեցգետինները պետք է մտորեն այն հարցի շուրջ, թե ինչ են իրենք որոնում սիրո մեջ, եւ ինչու նրանց կյանքում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Առյուծները կկարողանան հակառակ սեռի ուշադրությունը գրավել այլ միջոցներով՝ վառ հագուստով, դիմահարդարմամբ, ժպիտով: Նրանք համոզված կլինեն իրենց հմայքի հարցում:

ԿՈՒՅՍԵՐ

Կույսերը շարժի մեջ կլինեն եւ չեն հիշի ռոմանտիկ հարաբերությունների մասին: Աստղերը խորհուրդ են տալիս ձեզ հանգստանալ, նույնիսկ եթե իրավիճակը դրան ամենեւին էլ չի տրամադրում:

ԿՇԵՌՔՆԵՐ

Նույնիսկ ամենաանմեղ սեթեւեթանքը կարող է Կշեռքների համար շատ ավելի լուրջ իրողության վերածվել: Իրավիճակը կարող է դուրս գալ նրանց վերահսկողությունից՝ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելով:

ԿԱՐԻՃՆԵՐ

Կարիճները եւ նրանց սիրելիները ընդունակ են փոքրիկ ռոմանտիկ խելահեղությունների միմյանց ուրախություն պարգեւելու համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Աղեղնավորները սիրային հարցերում կարող են համարձակորեն իրենց սեփական կանոնները թելադրել եւ փոփոխել դրանք, երբ կամենան:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այծեղջյուրներին արժե մտորել այն հարցի շուրջ, որ նրանց իդեալիզմը խոչընդոտում է իրենց անձնական կյանքին: Անշուշտ, երազանքները հիանալի երեւույթ են, սակայն չափազանց կարեւոր է հասկանալ տարբերությունը երազանքի եւ իրականության միջեւ :

ՋՐՀՈՍՆԵՐ

Աստղերը զգուշացնում են Ջրհոսներին, որ նրանց անձնական կյանքում փոփոխությունների ժամանակն է մոտենում: Նոր մարդիկ եւ իրադարձությունները արդեն հայտնվել են նրանց հորիզոնում, եւ շուտով կդրսեւորեն իրենց:

ՁԿՆԵՐ

Եթե Ձկները ցանկանում են հեռանկարային սիրային ծանոթություն հաստատել, ապա այն ամենը, ինչ նրանք պետք է անեն՝ ճակատագրին չխոչընդոտելն է: