Եղեք զգոն. Տեղեկացնում են Արցախից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Եղեք զգոն. Տեղեկացնում են Արցախից




Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը հորդորում է ավելի զգոն լինել խարդախության միջոցով գումարի հափշտակման դեպքերի վերաբերյալ:

Հետպատերազմյան շրջանում նման դեպքերի որոշակի աճ էր գրանցվել, ինչը վերջին ժամանակահատվածում նվազել է:

Այսօր դեռ խնդիր ունենք նման դեպքերը իսպառ վերացնելու մեր հասարակության շրջանում:

ԱՀ քաղաքացիները սոցցանցերի միջոցով խարդախությամբ գումարներ հափշտակելու դիտավորության զոհ են դառնում, արդյունքում կրում նյութական վնասներ:

Հանցագործներն անծանոթ հեռախոսահամարներով զանգահարում են ԱՀ քաղաքացիներին, նախ՝ վստահություն ձեռք բերում, ապա որպես կանոն առաջարկում են առցանց տարբերակով առք կամ վաճառք, ցածր տոկոսադրույքով օնլայն արագ վարկերի տրամադրում, ինչպես նաև նրանց թիրախում են հայտնվում ՊԲ շարքերում ծառայող զինվորները, նշելով, որ վերջիններիս շտապ գումար է անհրաժեշտ, այնուհետև խնդրում, որ գումարը առձեռն տան իրենց կողմից ուղարկված տաքսու վարորդին:

Արձանագրվել են նաև համակարգչային տեխնիկայի օգնությամբ գումար շորթելու դեպքերը:

Ձեռնարկվում են համապատասխան քայլեր նման հանցագործությունների բացահայտման և ապագայում դրանք բացառելու ուղղությամբ:

Անհրաժեշտ ենք համարում, կրկին դիմել բոլոր քաղաքացիներին. Չտրվել խաբկանքներին, ցուցաբերել զգոնություն և նման զանգերին արձագանքելուց հետո անհապաղ դիմել տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին:

Հեռ.1-02