Երբ երեխաները հարդարվում են սիրով. «Avdalyan kids» մանկական գեղեցկության սրահի հեքիաթը՝ փոքրիկների համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երբ երեխաները հարդարվում են սիրով. «Avdalyan kids» մանկական գեղեցկության սրահի հեքիաթը՝ փոքրիկների համար



Թերևս գաղտնիք չէ, որ երեխաներից ոչ բոլորն են սիրում, երբ կտրում կամ հարդարում են իրենց մազերը, համոզելու և նրանց վարսերը խնամելու համար հատուկ մոտեցում է պահանջվում, իսկ այս հարցում ծնողներին արդեն կարող է օգնել նորաբաց «AVDALYAN KIDS» մանկական գեղեցկության սրահը: Միայն երեխաների համար նախատեսված այս սրահը գտնվում է նորաբաց «ԷՐԵԲՈՒՆԻ ՄՈԼ» առևտրաժամանցային կենտրոնում՝ Էրեբունու փող., 17/1 հասցեով:


   Սրահը քաղաքի այս հատվածում բացառիկ է իր տեսակով, տեխնիկական հագեցվածությամբ եւ պրոֆեսիոնալ աշխատակազմով: Ի սկզբանե առաջնահերթ նշանակություն տալով հենց բարձրորակ սպասարկմանը եւ երեխաների հարմարավետությանը՝ սրահի հիմնադիր Անի Ավդալյանը երեխաների համար ստեղծել է հեքիաթային իրականություն: Այնտեղ սպասարկումն իրականացվում է նորաոճ, գունավոր միջավայրում։ Տղաները սպասարկվում են մեքենա հիշեցնող նստարանների վրա, աղջիկների հատվածում արքայադստերը բնորոշ գույներ ու վառ իրականություն է տիրում: Յուրաքանչյուր հաճախորդի գրպանին համապատասխան գներից բացի, սրահն ունի նաև մեկ կարևոր նախապայման, որն է անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ: Երեխաների համար հարդարվելն այստեղ կարող է դառնալ գունավոր եւ հաճելի ապրումների առիթ: