ՀՐԱՏԱՊ: Վաղարշակ Հարությունյանը հրաժարական է տվել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՀՐԱՏԱՊ: Վաղարշակ Հարությունյանը հրաժարական է տվել




Լրատվամիջոցի տեղեկություններով` Հարությունյանը ՊՆ-ում հրաժեշտի հանդիպում է ունեցել:

 ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին գերատեսչությունից։

Ըստ տեղեկությունների` նա արդեն հասցրել է հրաժեշտի հանդիպում ունենալ ՊՆ-ում:

Հիշեցնենք` Վաղարշակ Հարությունյանը 2020 թվականի օգոստոսի 18-ին նշանակվել էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ 2020 թվականի նոյեմբերի 20-ին` ՀՀ պաշտպանության նախարար։

Նա պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել էր նաև 1999-2000 թթ.-ին։ Սակայն 2002թ. հուլիսի 22-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով պաշտոնանկ էր արվել ու աստիճանազրկվել։ Ինքը` Հարությունյանն իր աստիճանազրկումը քաղաքական հաշվեհարդար է համարում։

2019 թ. օգոստոսի 24-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու՝ ՀՀ նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի հրամանագիրը ճանաչվեց ուժը կորցրած։