Լիլիթ Կարապետյանը՝ վերջերս Դուբայում և Եգիպտոսում լինելու, իր առաջին ճամփորդության և ԱՄՆ-ն երազանքների երկիր համարելու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լիլիթ Կարապետյանը՝ վերջերս Դուբայում և Եգիպտոսում լինելու, իր առաջին ճամփորդության և ԱՄՆ-ն երազանքների երկիր համարելու մասին



Tert.am Life-ը գրում է․

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը ճամփորդել է մանկուց: Հասցրել է լինել Ռուսաստանում, Հունաստանում, Վրաստանում, եվրոպական մի շարք երկրներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Իսպանիաում և այլուր: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է առաջին ճամփորդության, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստացած առաջարկի, վերջերս Դուբայում և Եգիպտոսում լինելու մասին:

Ըստ Լիլիթի՝ առաջին անգամ ճամփորդել է ընտանիքի հետ: «Մինչև հայրիկիս մահն ամեն տարի գնում էինք Բաթումի, Սոչի: Առաջին անգամ միայնակ ճամփորդել եմ 5-րդ դասարանում: Դպրոցի բոլոր 5-րդ դասարանցիներով գնացինք Մոսկվա ինչ-որ հայտնի տիեզերագնացի հանդիպելու: Այնտեղ հարցրին, թե ո՞վ կարող է երգել, իսկ ես արդեն Ալավերդիի շրջանում իմ երգելով հայտնի էի: Բոլորն ինձ մատնանշեցին, երգեցի և տիեզերագնացն իր ստորագրությամբ լուսանկար նվիրեց»,- պատմեց նա:



Երգչուհու խոսքով՝ բազմաթիվ երկրներում է եղել, բայց առաջին անգամ տպավորվել է Հունաստան այցից: 

Լիլիթը նկատեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին կարող է երկար խոսել:

Լիլիթը պատմեց, որ վերջերս գնացել է Դուբայ Եգիպտոս: «Դուբայ գնացի մտերիմ ընկերներիցս մեկի՝ Վիգենի առաջարկով: Գնացինք ընկերներով, շատ լավ ժամանակ անցկացրինք, բայց մի փոքր խնդիր եղավ: Գնալուց առաջ ասել էի, որ երբ Հայաստան վերադառնամ, որդուս՝ Կարենի հետ Եգիպտոս եմ գնալու: Մարդիկ կային ասացին՝ հերիք չէ Դուբայ եմ գնում, վերադառնալուց հետո էլ Եգիպտոս պե՞տք է գնամ: Չեմ հավատում աչքին, բայց Դուբայում աչքիս տակ ինչ-որ բան եղավ, նման բան կյանքում հետս չէր եղել: 3-րդ օրվանից սկսած էլ նևրոզ ունեցա: Լավ զգալու համար ամեն պայման կար, բայց պարփակվեցի հյուրանոցում ու չկարողացա դուրս գալ: Վերադարձանք Հայաստան, ինքնաթիռից դուրս եկա ու ինձ լավ զգացի: Որոշեցի, որ այսուհետ նախապես չեմ կիսվելու իմ ուրախությամբ»,- ասաց Լիլիթը:

Երգչուհին նկատեց, որ Եգիպտոսում առաջին անգամ չէին: «Կարենը, կարծես, ձուկ լինի, ամբողջ օրը ջրի մեջ էր, չէի կարողանում հանել: Ուղղակի երեխա է, մի փոքր ձանձրանում էր: Համոզում էի, որ չենք կարող հետ գնալ, պետք է մնանք, որ ինձ էլ շատ չանհանգստացներ»,- պատմեց նա:

Լիլիթը նաև նշեց՝ համաձայն է, որ ճամփորդելը նաև ֆինանսական հնարավորություններից է կախված:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում