Ադրբեջանը Շուռնուխում ակտիվ ինժեներական աշխատանքներ է իրականացնում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադրբեջանը Շուռնուխում ակտիվ ինժեներական աշխատանքներ է իրականացնում




 Ադրբեջանցի զինվորականներն ակտիվ ինժեներական աշխատանքներ են իրականացնում Շուռնուխի այն հատվածում, որն անցել է իրենց վերահսկողության տակ։ 

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց գյուղապետ Հակոբ Արշակյանը: 

«Իրենց վերահսկողության տակ մնացած գյուղի հատվածում բոքսեր են տեղադրում, մի բարձունք ունենք, դրա վրա պոստ են տեղադրում», - ասաց Արշակյանը: 

Գյուղապետը վստահ է, որ այդ ամենը հենց այնպես տեղի չի ունենում և Ադրբեջանն ինչ–որ բանի է պատրաստվում։ Նրա խոսքով ՝ ամեն գիշեր Շուռնուխին մոտ գտնվող գյուղի տարածք ադրբեջանական մեքենաների շարասյուն է մտնում (7-8 մեքենա)։


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։