Հայ օլիմպիականների ժամանումը Տոկիո. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայ օլիմպիականների ժամանումը Տոկիո. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ




Տոկիոյի Օլիմպիական խաղերի Հայաստանի պատվիրակության երկրորդ խումբն արդեն ժամանել է օլիմպիական մայրաքաղաք: Վիգեն Խաչատրյանի գլխավորած պատվիրակության խմբում հուլիսի 20-ին Տոկիո են ժամանել Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, Եվրոպայի չեմպիոններ Արթուր Դավթյանը, Հովհաննես Բաչկովը, Ֆերդինանդ Կարապետյանը, բռնցքամարտիկները, լողորդները, ծանրորդուհին:

Մինչ այս 17 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականից Տոկիո էր ժամանել հրաձիգ Էլմիրա Կարապետյանը:

Նշենք, որ հուլիսի 19-ին Տոկիո մեկնած Հայաստանի պատվիրակությունն ամենամեծաթիվն էր: Հաջորդիվ մյուս օլիմպիականները Տոկիո կմեկնեն առանձին-առանձին:

Տոկիո-2020-ում Հայաստանի օլիմպիական հավաքականից առաջինը պայքարի մեջ կմտնի սպորտային մարմնամարզիկ, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը:

Տղամարդկանց որակավորման փուլը տեղի կունենա հուլիսի 24-ին Երեւանի ժամանակով 05:00-ին կամ 09:30-ին: