Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում այս գիշեր հարաբերականորեն հանգիստ է եղել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում այս գիշեր հարաբերականորեն հանգիստ է եղել




Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում այս գիշեր միջադեպեր չեն գրանցվել։

«Հարաբերականորեն հանգիստ է եղել», - Aysor.am-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հիշեցնենք՝ հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00-ն, ադրբեջանական զինված ուժերը շարունակել էին հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը։

Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը։

ՀՀ զինված ուժերը հայտարարել է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու։