Սրբուկը՝ հիասթափությունների և անձնական կյանքի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սրբուկը՝ հիասթափությունների և անձնական կյանքի մասին



Tert.am Life–ը գրում է․

Դեռ մանկուց բոլոր ճանապարհները Սրբուկին տարել են դեպի երաժշտություն, հստակ քայլերի սկիզբը դրվեց «X-Factor» հեռուստանախագծով, Ուկրաինայի «Ձայնը» նախագիծը ամրապնդեց նրա քայլեր, հաջորդ քայլը դարձավ «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում հայաստանը ներկայացնելը։ Նախագծերի միջակայքում, իհարկե, մեծ և բարդ ճանապարհ է եղել։

Tert.am Life–ը Սրբուկի հետ զրուցել է անցած ուղու, հիասթափությունների և պայքարի մասին։

«Ինձ համար երաժիշտ լինելն ամենաուժեղ մասնագիտությունն է։ Հայրս ուզում էր, որ իրավաբան դառնայի, բայց բոլոր ճանապարհներն ինձ տարան երաժշտական ոլորտ։ Այդ ճանապարհի ընթացքում ես հասկացա, որ կարևորը մարդ մնալու արվեստն է։ Շատերը կորցնում են իրենց մարդկային արժեքները, հասկանում ես, որ շատ դժվար է այս ոլորտում ընկերներ ունենալ, եթե այս ոլորտում ձեռք ես բերում եզակի ընկերների, նրանք մնայուն են»,- ասաց նա։



Սրբուկի խոսքով՝ շոու բիզնեսում լինելն ավելի է հասունացնում մարդուն, քանի որ շատ են դժվարություններն ու հիասթափությունները։ Նա նկատեց, որ Ուկրաինայի «Ձայնը» նախագծին մասնակցելու ընթացքում շատ էին ոգևորող արձագանքները, իսկ երբ Հայաստանը ներկայացնում էր «Եվրատեսիլ»–ում, բախվել է հիասթափությունների։ «Եվրատեիլի» ժամանակ եզրափակիչ չանցնելը նրա վրա ծանր է անդրադարձել։

Երգչուհու խոսքով՝ հոր կորստից հետո հոգեբանական ապրումներն ու լարվածությունը ազդել էին ձայնալարերի վրա, մինչև «Եվրատեսիլին» ելույթ ունենալն ունեցել է խնդիրներ, որոնց պատճառով իրեն արգելել են երգել։



«Բժիշկն ասաց, որ չեմ կարող երգել։ Նա ցանկանում էր դեղ լցնել ձայնալարիս երակի վրա։ Բայց ներքին ձայնս, կարծես, ինձ չէր թողնում, քանի որ դեղն ավելի վտանգավոր կարող էր լինել։ Վոկալիս ուսուցիչը նույնպես ասաց, որ դա ռիսկային է, պետք չէ անել։ Փորձի ժամանակ բժիշկը դահլիճում նստած էր, երբ երգեցի նա ապշել էր, քանի որ չէր հավատում, որ ես կարող էի երգել այդ վիճակում»,- պատմեց երգչուհին։

Սրբուկն իր կարիերայի լավագույն շրջանը համարում է «Ուկրաինայի ձայնը» նախագծին մասնակցությունը։ 

Խոսելով հայ հասարակության վերաբերմունքի մասին՝ երգչուհին ասաց, որ այստեղ իր համար դժվար է համատեղել անձնական կյանքն ու մասնագիտությունը։

Սրբուկն ասաց, որ տղամարդկանց նման վերաբերմունքը իրեն դարձրել է ավելի բծախնդիր, իր համար շատ դժվար է անձնական կյանք կառուցել։ 

Անկախ դժվարություններից Սրբուկը կարևորում է այն մարդկանց հավատը, որոնք «X-Factor» հեռուստանախագծից սկսած հետևում և ոգևորում են իրեն։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում