«Ինձ մեղավոր չեմ ճանաչում». Բաքվում շարունակում են դատել հայ գերիներին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ինձ մեղավոր չեմ ճանաչում». Բաքվում շարունակում են դատել հայ գերիներին




Ադրբեջանում այսօր 13 հայ ռազմագերիների և Ռուսաստանի մեկ քաղաքացու՝ Էդուարդ Դուբակովի գործով հերթական դատական նիստն է։

Հայ զինվորականներին մեղադրում են «ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ կատարելու» մեջ։

Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովին մեղադրում են, թե իբր նա մասնակցել է Արցախում ՀՀ ԶՈՒ զորավարժություններին:

Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրանքներ են առաջադրել ահաբեկչության, հանցանքին մասնակից դառնալու, Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու հոդվածներով:

Ինչպես գրում Է Sputnik Ադրբեջանը, Դուբակովը, հանդես գալով վերջին խոսքով, հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում և հավատում է դատարանի արդար որոշմանը։