Կառավարությունը զինծառայությունից ազատեց ՀՀ բասկետբոլի ազգային հավաքականի 5 մարզիկներին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կառավարությունը զինծառայությունից ազատեց ՀՀ բասկետբոլի ազգային հավաքականի 5 մարզիկներին




Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 22-ի նիստում որոշեց մի շարք քաղաքացիների ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

Մասնավորապես, զինծառայությունից ազատվում են հետեւյալ անձինք.

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել՝

1) Արկադի Սամվելի Սուրուջյանին

2) Մհեր Ալեքսանի Պետրոսյանին

3) Միքաել Արայի Պողոսյանին

4) Արկադի Սուրենի Մկրտիչյանին

5) Անդրե Մ Քորիի Սփայթին

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ նախագահի հրամանագրերով այդ անձանց քաղաքացիություն է շնորհվել, որից հետո նրանց տարկետում է տրվել զինծառայությունից:

Այս անձինք հանդես են գալիս բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում նախապատրաստվելու և մասնակցելու են Եվրոպայի առաջնության նախընտրական փուլերի խաղերին:

Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել նրանց ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից: