Դաժան ծեծից հետո Ստաս Պիեխայի յոթամյա որդին ուղեղի ցնցում է ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դաժան ծեծից հետո Ստաս Պիեխայի յոթամյա որդին ուղեղի ցնցում է ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ


 
 Ռուս երգիչ Ստաս Պիեխայի յոթամյա որդուն՝ Պյոտրին, դաժան ծեծի են ենթարկել հարեւանները, հայտնում է StarHit-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Ռոշինոյում։ Տուժած երեխային կլինիկա են տեղափոխել, որտեղ բժիշկները Պյոտրի մոտ գանգուղեղային փակ վնասվածք են ախտորոշել, ուղեղի ցնցում, կրծքավանդակի եւ ձախ ազդրի վնասվածք։




Հաղորդվում է, որ հարեւան տանն ապրում է ֆուտբոլիային հայտնի մրցավար Վլադիսլավ Բեզբորոդովի կինը։ Նրան դուր չի եկել, որ Պիեխայի որդին շփվում է իր երեխաներից մեկի հետ։ Պյոտրը վիրավորել է դրանից, մատիտը մտցրել հարեւանների փչովի լողավազանի մեջ։ Հարեւանը, դա տեսնելով, եկել է Պիեխայի մոտ, երեխայի հրել գետնին։ Ավելի ուշ նա մի քանի անգամ հարվածել է Պյոտրի տատիկին։ Արդյունքում երեխայի մայրը ոստիկանություն է կանչել։

«Բեզբորոդովան չէի հանգստանում, շարունակում էր բոլորին վիրավորել։ Նա ժամանած քննիչներին հայտնել է, որ ինքն է բռնության զոհ դարձել, եւ իբրեւ կոտրվել է ողնաշարը։ Ընդ որում, հասկանալի չէ, թե ինչպես նա կարող էր այդ վնասվածքներով բաժանմունքում շրջել՝ գոռալով ու սպառնալիքներ հնչեցնելով»,- պատմել է ականատեսը։



Որդուն ծեծի ենթարկելու պատճառով Ստաս Պիեխան դիմել է հայտնի փաստաբան Սերգեյ Ժորինին։ Վերջինս հայտնել է, որ ինքն ու երգիչը հասնելու են քրեական գործի հարուցման։