Լրահոս

Այգեստանի բնակիչը մոլորվել ու անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված




Արցախի մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` Այգեստան համայնքի բնակիչը հայկական կողմին է վերադարձվել ռուս խաղաղապահների միջամտությամբ։

Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկն այսօր Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված: Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Ստեփանյանի խոսքով` նրա կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: