Իլհամ Ալիևը փոխհատուցում է պահանջում Արցախում ոսկի արդյունահանած ընկերություններից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Իլհամ Ալիևը փոխհատուցում է պահանջում Արցախում ոսկի արդյունահանած ընկերություններից




Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել օտարերկրյա ընկերություններին «կամավոր փոխհատուցել երկրի տնտեսությանը պատճառված վնասը՝ կապված հայկական վերահսկողության ընթացքում Ղարաբաղում ոսկու հանքավայրերի ապօրինի մշակման հետ»: Այս մասին գրում է minval.az կայքը:

«Այս ընկերություններն երկու տարբերակ ունեն՝ կամ փոխհատուցում կվճարեն մեզ, կընդունեն մեր պայմանները, կամ կա այլ տարբերակ՝ հարցը լուծել իրավական դաշտում... Նորից եմ ցանկանում ասել, որ դրանք (ընկերությունները - խմբ.) պետք է կամավոր վերականգնեն վնասը, փոխհատուցում վճարեն ադրբեջանական պետությանը, եւ միայն այդ դեպքում կկարողանան հարմարավետ ապրել», - հայտարարել է Ալիեւը: