ՀՀ ԶՈՒ 3 վիրավոր զինծառայող ունի Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՀՀ ԶՈՒ 3 վիրավոր զինծառայող ունի Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով




Ինչպես արդեն հայտնել ենք հուլիսի 23-ին  Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական կողմից անկանոն կրակահերթերը շարունակվում են ընդհատումներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։

«Ինտենսիվ փոխհրաձգություն չկա, սակայն անկանոն կրակահերթեր հնչում են»,- նշեցին նախարարությունից։

Մյուս ուղղություններում իրավիճակը նորմալ է, հարաբերական կայուն։

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև ինտենսիվ փոխհրաձգություն է Քարվաճառի շրջանում։

ՀՀ ՊՆ–ն իր հերթին հայտնել էր, որ այսօր՝ ժամը 17։00-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով ինտենսիվ փոխհրաձգության ժամանակ հրազենային թեթև վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայող։