Աստղագուշակ՝ հուլիսի 24-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ հուլիսի 24-ի համար




Խոյ: 

Այսօր նախ խոսում եք և հետո միայն մտածում: Բարեբախտաբար, ձեր արտահայտած մտքերը ոչ մեկի չեն նեղացնի և կոնֆլիկտների պատճառ չեն դառնա: Ոմանք կկարծեն, թե համակրում եք իրենց և կշտապեն համապատասխան վերաբերմունք ցուցաբերել:

Ցուլ: 

Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Եթե օրվա առաջին կեսին հնարավոր է որոշ խնդիրներ ծագեն, ապա երկրորդ կեսը հարթ կընթանա: Նպատակահարմար օր է գործնական հանդիպումների, բանակցությունների համար: Հրաշալի օր է միջազգային կազմակերպություններում ձեր ուժերը փորձելու, օտարերկրացիների հետ համագործակցելու համար:

Երկվորյակ: 

Բոլոր հարցերում աստղերը ձեր կողմից են: Ստեղծված խնդիրները ձեզ չեն վախեցնի, մեծ ոգևորությամբ կհաղթահարեք բոլոր խոչընդոտները: Ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումները լավ կանցնեն: Նոր ծանոթների վրա հրաշալի տպավորություն կթողնեք:

Խեցգետին: 

Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք անսովոր իրադարձություններ, որոնք դեռ երկար կմնան ձեր հիշողության մեջ:Այսօր չափազանց զգացմունքային եք, մեծ նշանակություն և կարևորություն կտաք ցանկացած մանրուքի: Սպասվում են հետաքրքիր ծանոթություններ, կհանդիպեք մարդկանց, որոնց հետ շփումից նոր մտահաղացումներ կծնվեն:

Առյուծ: 

Առավել վճռական եղեք: Այսօր կարող եք նշանակալի հաջողությունների հասնել, եթե հնարամտություն դրսևորեք: Ծագած բոլոր խնդիրներին լուծումներ կգտնեք: Հնարավոր է անսպասելի գումարային շահույթ: Նշանի շատ ներկայացուցիչներ եկամուտի նոր աղբյուր կգտնեն:

Կույս: 

Հին հարցերը չպարզաբանած ՝ նոր խնդիրներ եք ստեղծում: Մեկ այլ ուղղությամբ կենտրոնացրեք ուժերը և օրն ավելի լավ ընթացք կստանա: Ուշադրություն դարձրեք ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններին:Կարելի է դրական փոփոխությունների հասնել ՝ ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելով:

Կշեռք: 

Մի շտապեք հարաբերություններ պարզել: Ժամանակի ընթացքում խճճված իրավիճակը կհարթվի, խնդիրները կլուծվեն: Կարող եք փոքրիկ խորամանկությունների դիմել, սակայն դրա անհրաժեշտությունը ամենևին էլ չկա:

Կարիճ: 

Հաջողության հասնելու հավանականությունը մեծ է: Ինքնուրույն գործել չարժե, կգտնվեն մարդիկ, որ կաջակցեն ձեզ, իրենց վրա կվերցնեն ամենաբարդ գործերը: Երկարաժամկետ համագործակցության դիմաց պարգևատրման կարժանանաք:

Աղեղնավոր: 

Եթե մրցակիցներ ունեք, ապա այսօր նրանց հանդեպ հաղթանակ կտանեք: Ձեր հմայքը ոչ մեկին անտարբեր չի թողնի: Մի խուսափեք գրասենյակային սիրավեպ սկսելուց, այն կարող է օգտակար լինել բոլոր առումներով:

Այծեղջյուր: 

Այսօր գործերը որքան էլ պարզ թվան , ամենայն լրջությամբ մոտեցեք դրանց: Խնդիրներ կարող են առաջանալ ինչպես սեփական անփութության հետևանքով ,այնպես էլ թշնամիների շնորհիվ, վերջիններս այսօր չափազանց հնարամիտ կգտնվեն: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ:

Ջրհոս: 

Աշխատանքի վրա կենտրոնանալ չի ստացվի: Գործընկերների հետ որոշ տարաձայնություններ կունենաք: Հետաձգեք գործնական հանդիպումները, սահմանափակեք ազդեցիկ մարդկանց հետ շփումները: Անձնական հարաբերություններում լուրջ որոշումներ կայացնելու ճիշտ ժամանակն է, առավել վճռական եղեք:

Ձկներ: 

Հրաշալի օր է ձեր համարձակ մտահաղացումները կյանքի կոչելու համար: Մտերիմները բոլոր հարցերում կաջակցեն ձեզ: Համարձակ եք և ինքնավստահ, ինչը շրջապատում բարձր կգնահատվի: Աշխատասիրության շնորհիվ ժամանակին կհասցնեք ավարտել բոլոր գործերը: