Տոկիո-2020․ Հովհաննես Բաչկովի հաղթական մեկնարկը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տոկիո-2020․ Հովհաննես Բաչկովի հաղթական մեկնարկը




2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 եւ 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը վստահ հաղթանակով սկսեց Տոկիոյի Օլիմպիական խաղերը։

Բռնցքամարտի մրցաշարի 63 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում նա մենամարտեց Անտիգուայի ներկայացուցիչ Ալսթոն Ռայանի հետ եւ հաղթանակ տարավ երեք ռաունդում մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5։0։


Առաջին եւ երկրորդ ռաունդներում հայ բռնցքամարտիկի հարվածներից հետո մեկական անգամ մրցավարը Ալսթոն Ռայանի համար բացեց նոկդաունի հաշվարկ, սակայն նա կարողացավ շարունակել պայքարը։

1/8 եզրափակիչի մենամարտերը 63 կգ քաշային կարգում տեղի կունենան հուլիսի 31-ին: