Ստաս Պիեխայի նախկին կինը ցույց է տվել, թե ինչ տեսք ունի իր որդին ծեծի ենթարկվելուց հետո - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ստաս Պիեխայի նախկին կինը ցույց է տվել, թե ինչ տեսք ունի իր որդին ծեծի ենթարկվելուց հետո



Նատալյա Գորչակովան հրապարակել է 7-ամյա Պետյայի լուսանկարը։ Կադրում տղան հենված է բարձին եւ փոքր-ինչ ժպտում է: «Երբ միանգամից զգացի, որ դու տանն ես», - գրել է Ստաս Պիեխայի նախկին կինը:

Նախօրեին աստղային ժառանգորդին դուրս են գրել հիվանդանոցից։ Նատալիայի խոսքով՝ Պետյայի ինքնազգացողությունը բարելավվել է, այդ պատճառով բժիշկները նրան տուն են թողել։


«Տղային տեղափոխել են ամբուլատոր բուժման։ Գնում ենո սովորական, հանգիստ մթնոլորտում ուժեր հավաքելու։ Ես կարծում եմ, որ նրանք մեզ դեռ պետք են ... Շատ շնորհակալություն մեր բժիշկներին ուշադրության, անկեղծ ջերմ վերաբերմունքի եւ պրոֆեսիոնալիզմի համար, դա շատ թանկ է եւ հատկապես գնահատվում է, երբ դու կոտրված ես, եւ պետք է դեռ լավատեսություն պահպանել երեխայի մոտ», - ասել է Գորչակովան:


Անցած երկուշաբթի արտիստի որդու վրա հարձակվել է ֆուտբոլային մրցավար Վլադիսլավ Բեզբորոդովի կինը՝ Իրինան։ Կինը հրել է երեխային, ինչի հետեւանքով նա գլխով հարվածել է գետնին եւ ուղեղի ցնցում ստացել։

Աղբյուրը՝ StarHit