Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) հարսանիքի քավորը եղել է Փաշինյանը. անվտանգության աննախադեպ միջոցառումներ են իրականացվել. news.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) հարսանիքի քավորը եղել է Փաշինյանը. անվտանգության աննախադեպ միջոցառումներ են իրականացվել. news.am



News.am-ը գրում է․

Մեր տեղեկություններով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Շիշ բռնող» մականունն ունեցող Հայկ Սարգսյանի հարսանիքի քավորը եղել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հարսանիքը տեղի է ունեցել «Փրայմ Հոլ» ռեստորանի շքեղ դահլիճում, հրավիրյալների թիվը հասել է մոտ 500-ի, նրանց մուտքը եղել է անձնագրերով:

Նիկոլ Փաշինյանի համար անվտանգության աննախադեպ միջոցառումներ են իրականացվել:

Դահլիճի շրջակայքում դիպուկահարներ են տեղակայված եղել, 100-ավոր ոստիկաններ ու անվտանգության աշխատակիցներ են հսկել տարածքը:

Ականատեսների խոսքով` նույնիսկ ռեստորանի սպասարկող աշխատակազմին անվտանգության ածխատակիցները չեն թույլատրել Փաշինյանի կողքով անցնել:

Հայկ Սարգսյանի հարսնացուն գործարար Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհին է՝ Օլյա Հայրապետյանը: