Քովիդի դեմ պատվաստված մարդկանց մեջ վիճակահանություն է լինելու, նրանք ստանալու են թատրոնի, օպերայի տոմսեր. Անահիտ Ավանեսյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քովիդի դեմ պատվաստված մարդկանց մեջ վիճակահանություն է լինելու, նրանք ստանալու են թատրոնի, օպերայի տոմսեր. Անահիտ Ավանեսյան




«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը իր դռներն է բացել արդեն վերանորոգված, սարքավորումներով համալրված վիճակում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ախտորոշիչ բաժանմունքի բացման ժամանակ:
«Այս բժշական կենտրոնը լինելու է մեր ուշադրության կենտրոնում և ամբողջ համալիրը, որը բաղկացած է ծննդատնից և պոլիկլինիկայից, պետք է բերենք այսպիսի մակարդակի»,- ասաց նա։

Նախարարի պաշտոնակատարը անդրադարձավ կորոնավիրուսին և համավարակով պայմանավորված հայաստանյան իրավիճակին և ընդգծեց՝ թվերի աճ է գրանցվել:

«Գրանցում ենք աճը, որը կտրուկ չէ և գիտակցում ենք, որ աշնանը կունենանք նոր վարակի ալիք, իսկ ինչ վերաբերում է դելտա շտամին, այս պահին չունենք շտամեր, բայց կարծում ենք, որ այն Հայաստանում շրջանառվում է, քանի որ ունենք բաց սահմաններ»,- նշեց նախարարը:

Նա անդրադարձավ նաև պատվաստումներին քովիդի դեմ և նշեց, որ աշխատանքներ են տարվում նոր պատվաստանյութերի խմբաքանակի ձեռք բերման համար:

«Մենք հետաքրքիր գործիքակազմ ենք մտածել պատվաստման ցուցանիշը բարձրացնելու համար և ուշադրությունը դեպի մշակույթ են ուղղել, շուտով պատվաստվողները վիճակահանության միջոցով կունենան թատրոնների, օպերաների տոմսեր»,- ընդգծեց նա: