Համասեռամոլ զույգը հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել. 18+ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Համասեռամոլ զույգը հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել. 18+


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ-ում տեղի է ունեցել միասեռական զույգի հարսանիք։

Հրապարակված տեսանյութում երևում էր, թե ինչպես են հյուրերը մոտենում և շնորհավորում հարսանեկան զույգին, ովքեր պարում և միաժամանակ երգում էին Ռազմիկ Ամյանի երգի ներքո։
 

ԼՈւՐԵՐ.com-ի տրամադրության տակ է հայտնվել զույգի հարսանեկան լուսանկարները: Պարզվում է, որ տղաներից մեկը` փեսան, ազգությամբ հայ է՝ Հարութ Ջեյրանյան անվամբ, իսկ ահա նրա զուգընկերը` հարսը, իտալացի է՝ Ռոզարիոն:

Հայ-իտալական «բարեկամությունը» օրհնվել է Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Սուրբ Հովհաննես կաթոլիկ եկեղեցում:

Հրապարակված կադրերից պարզ է դառնում նաև, որ զույգի հարսանեկան արարողությունն անցել է բավականին ճոխ միջավայրում: Տղաները կրել են սպիտակ թագավորական զգեստներ, իսկ խորանին մոտեցել են հարսանեկան քողով:











Ավելին՝ այստեղ