Անկանոն կրակոցներ Սոթքի հանքի մոտակայքում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անկանոն կրակոցներ Սոթքի հանքի մոտակայքում




Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառի սահմանին այս գիշեր լարված է եղել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել։ Նշենք, որ կրակոցներ են հնչել Սոթքի հանքի մոտակայքում, որտեղով անցնում է սահմանը։

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ հնչել են անկանոն կրակոցներ։

«Ընկերության ղեկավարությունը աշխատակիցներին տարհանելու հրատապ որոշում է կայացրել, և շուրջ 150 աշխատակից է տարհանվել»,–ասացին ընկերությունից։

Բարեբախտաբար, աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։