Տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը. Արարատի մարզպետարան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը. Արարատի մարզպետարան




Մամուլում տարածվող տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են Արարատի մարզպետարանից։

«Հուլիսի 26-ին՝ ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։ Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է։

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և խուճապ տարածող սահմանային իրավիճակին առնչվող տեղեկություններ հրապարակելուց», - ասված է մարզպետարանի տարածած հայատարարությունում։