Պարզվում են զինծառայող Սարգիս Գրիգորյանի մահվան հանգամանքները. քրեական գործ է հարուցվել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պարզվում են զինծառայող Սարգիս Գրիգորյանի մահվան հանգամանքները. քրեական գործ է հարուցվել




2021 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի կրակային դիրքում, կրծքավանդակի ձախ շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ։