Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղիղ եթերի ժամանակ արգենտինացի մարզիչը ամուսնության առաջարկ է արել իր սանին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղիղ եթերի ժամանակ արգենտինացի մարզիչը ամուսնության առաջարկ է արել իր սանին




Արգենտինացի մարզիչ Լուկաս Սաուսեդոն ամուսնության առաջարկ է արել իր սանին՝ սուսերամարտիկ Մարիա Բելեն Պերես Մորիսին, Տոկիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ, հենց ուղիղ եթերում: Դա տեղի է ունեցել TyC Sports-ի ուղիղ եթերում:


Մարիայի հարցազրույցի ժամանակ Սաուսեդոն կանգնած է եղել նրա թիկունքում, ձեռքին եղել է մի պաստառ, որի վրա գրված էր. «Նիհար աղջիկ, ուզո՞ւմ ես ամուսնանալ ինձ հետ: Խնդրում եմ»: Նա ծնկի է իջել, իսկ հետո աղջիկը շրջվել և ասել է. «Այո»:


Նշվում է, որ մարզիչն ու մարզուհին հարաբերությունների մեջ են արդեն 18 տարի: 2010 թվականին Սաուսեդոն ամուսնության առաջարկ արել էր Մորիսին, բայց այն ժամանակ աղջիկը մերժել էր։