Վերին Շորժա և Կութ վարչական ղեկավարները որոշ մանրամասներ են հայտնել այս պահին տիրող իրավիճակի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վերին Շորժա և Կութ վարչական ղեկավարները որոշ մանրամասներ են հայտնել այս պահին տիրող իրավիճակի մասին



Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ուղղությամբ կրակոցներն այս պահին էլ շարունակվում են։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց գյուղի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

Դիտարկմանը, թե գյուղի բնակիչները տարհանվել են, Երանոսյանը պատասխանեց. «Ես առաջ եմ եկել, գյուղում չեմ, բնակիչներից տեղյակ չեմ։ Շատ խառն եմ, չեմ կարող Ձեր հարցերին պատասխանել»։

Կութ գյուղի ուղղությամբ ոչ գիշերը, ոչ էլ մինչ այս պահը կրակոցներ չեն եղել։ Գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը դժվարությամբ է հիշում` վերջին սահմանային միջադեպը նախորդ ուրբա՞թ, թե՞ շաբաթ օրն է եղել։