Իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հանգիստ է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հանգիստ է




Իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հանգիստ է:  Տեղեկությունը Spսtnik Արմենիային հայտնեց Արարատի մարզպետի օգնական Քրիստինե Պողոսյանը:

Նշենք, որ առավոտյան Գեղարքունիքում ընթացող մարտերից հետո սոցցանցերում լուրեր էին շրջանառվում, որ Երասխում նույնպես իրավիճակը լարված է, անգամ` զոհ ունենք։

«Իրավիճակը հանգիստ է Երասխի ուղղությամբ։ Բացի այդ, ՊՆ հայտարարության մեջ կոնկրետ նշված էր` որ ուղղությամբ էր թշնամին մարտեր սկսել և այնտեղ նշված չէր Երասխի անունը»,–ասաց նա։

Պողոսյանը հերքեց նաև զոհ ունենալու մասին լուրերը` ևս մեկ անգամ շեշտելով, որ Երասխում իրավիճակը լարված չէ այս պահին։


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։