Ի՞նչ պայմաններով է հաստատվել հրադադարը. Թագուհի Թովմասյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ի՞նչ պայմաններով է հաստատվել հրադադարը. Թագուհի Թովմասյան




Կայքերում տեղեկություն կա, որ Ադրբեջանը հայտարարել է, թե համաձայնել է ռուսական կողմի՝ հրադադար հաստատելու վերաբերյալ նախաձեռնությանը (այսօր 10,00-ի դրությամբ): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս պահին Վարդենիսում եմ, կարծես թե կրակոցների ու տեխնիկայի ձայների ինտենսիվությունը պակասում է:

Բայց հիմա շատ կարևոր է, թե հրադադարն ինչ պայմաններով է հաստատվում... Ինչի՞, ի՞նչ խոստման դիմաց...

Պի՛նդ պիտի լինենք սիրելի ժողովուրդ»:

Նույն թեմայի վերաբերյալ գրառում է արել նաեւ «Պատիվ ունեմ» դաշինքից պատգամավոր ընտրված Տիգրան Աբրահամյանը՝ մասնավորապես, նշելով. «Ադրբեջանը հայտարարել է, որ համաձայնվել է ռուսական կողմի՝ հրադադար հաստատելու վերաբերյալ նախաձեռնությանը (10,00-ի դրությամբ):

Եթե կա նման նախաձեռնություն, ապա հաստատելուց բացի պետք է ներկայացվի դրա պայմանները»:

Նշենք, որ արդեն Հայաստանի ՊՆ-ն հաստատել է, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։